13:05  ,  2 մարտի, 2015

NBA. Ջեյմսի 37 միավորները չօգնեցին «Քլիվլենդին», անհավանական նետումը` օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում մարտի 1-ին կայացել են հերթական խաղերը, որոնցից հետո ներկայացվել է օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Ամերիկացի Լեբրոն Ջեյմսի 37 միավորները չեն օգնել «Քլիվլենդին», որն ավելացված ժամանակում 103:105 հաշվով պարտվել է «Հյուսթոնին»:

Օրվա լավագույն դրվագի հեղինակը «Դենվերի» հարձակվող Դանիլո Գալինարին է, ով «Նյու Օրլեանի» դեմ անհաջող խաղում դիպուկ նետում է կատարել սեփական կիսադաշտից:

NBA, կանոնավոր առաջնություն   

«Չիկագո» - «Կլիպերս» - 86:96 (18:26, 23:17, 28:26, 17:27)

«Հյուսթոն» - «Քլիվլենդ» - 105:103 (լրացուցիչ ժամանակում) (29:26, 21:21, 32:27, 16:24, 7:5)

«Սակրամենտո» - «Պորտլենդ» - 99:110 (23:34, 27:30, 25:21, 24:25)

«Բոստոն» - «Գոլդեն Սթեյտ» 101:106 (38:25, 27:24, 21:26, 15:31)

«Ինդիանա» - «Ֆիլադելֆիա» - 94:74 (27:24, 32:22, 14:18, 21:10)

«Օռանդո» - «Շառլոտ» 83:98 (22:28, 20:15, 18:28, 23:27)

«Լեյքերս» - «Օկլահոմա» - 101:108 (19:28, 29:28, 24:28, 29:24)

«Դենվեր» - «Նյու Օրլեան» - 92:99 (16:21, 21:16, 28:28, 27:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում