11:25  ,  2 մարտի, 2015

Օլիվյե Ժիրուն կոտրել է թիմակցի քիթը (ֆոտոշարք)

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը քթի կոտրվածք է ստացել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ վնասվածքից հետո կիսապաշտպանը չի ցանկացել լքել խաղադաշտը, սակայն վերջնամասում նա փոխարինվել է: Կոկլենը քթի կոտրվածք է ստացել է ստացել «Արսենալը» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ բախման հետեւանքով, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» Ժիրուի եւ չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկու գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով եւ 51 միավորով վերադարձավ երրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում