02:00  ,  2 մարտի, 2015

«Մոնակոն» ՊՍԺ-ին թույլ չտվեց դառնալ առաջատար

«Մոնակո» - ՊՍԺ խաղով ավարտվեց Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրը: Առանց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղացող փարիզեցիները հաղթանակի դեպքում կգլխավորեին մրցաշարային աղյուսակը, սակայն խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն մեկ միավոր է զիջում առաջատար «Լիոնին», իսկ «Մոնակոն» մնաց չորրորդ տեղում:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 0:0

«Մոնպելյե» - «Նիցա»՝ 2:1

Բրայան Դաբո, 44, Լուկաս Բարիոս, 66 – Էրիկ Բուտեակ, 36 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով