Իտալական A Սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» Թուրինում նվազագույն հաշվով պարտվեց «Տորինոյին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց լեհ պաշտպան Կամիլ Գլիկը:
Նեապոլցիները չօգտվեցին երկրորդ տեղում գտնվող «Ռոմային» հավասարվելու հնարավորությունից եւ 45 միավորով մնացին երրորդ տեղում: Թուրինցիները 36 միավորով բարձրացան 7-րդ տեղ:
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Տորինո» - «Նապոլի»՝ 1:0
Կամիլ Գլիկ, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում