01:50  ,  2 մարտի, 2015

«Ռեալը» չպահպանեց հաղթական հաշիվը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վիլյառեալին» եւ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

«Ռեալը» շատ ակտիվ սկսեց, բայց հյուրերն աստիճանաբար հանգստացրին խաղը: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ 52-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով առաջ մղեց «Ռեալին»՝ խփելով 30-րդ գոլն Իսպանիայի այս առաջնությունում: Թվում էր, թե Կարլո Անչելոտիի թիմը շուտով կխփի երկրորդ գոլը, սակայն 64-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը: «Վիլյառեալի» պատասխան գոլը հեղինակեց իսպանացի հարձակվող Խերարդ Մորենոն: Վերջնամասում 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր, բայց հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

«Ռեալն» առաջին ոչ ոքին խաղաց Պրիմերայում եւ արդեն 2 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային», իսկ «Վիլյառեալը» 6-րդն է: 

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 1:1

Կրիշտիանու Ռոնալդու, 52 – Խերարդ Մորենո, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում