01:30  ,  2 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 5 շախմատիստներ հաղթեցին 5-րդ տուրում

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի 9 ներկայացուցիչներից հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյան եւ Վլադիմիր Պողոսյանը:

Գաբրիել Սարգսյանն ունի 4 միավոր եւ կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Անտոն Կորոբովին:

Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է մարտի 8-ին:

Եվրոպայի առաջնություն, 5-րդ տուր  

Էլջանով Պավել - Գրիգորյան Կարեն՝ 1:0

Սյուգիրով Սանան - Անդրիասյան Զավեն՝ 0.5:0.5

Պանցուլայա Լեվան - Սարգսյան Գաբրիել՝ 0.5:0.5

Հակոբյան Վլադիմիր - Մչեդլիշվիլի Միքայել՝ 0.5:0.5

Պոտկին Վլադիմիր - Միքայելյան Արման՝ 0.5:0.5

Մելքումյան Հրանտ - Գրյունֆելդ Եհուդա՝ 0.5:0.5

Բեն Արտզի - Հովհաննիսյան Ռոբերտ՝ 0:1

Տեր-Սահակյան Սամվել - Բիրնբոիմ Նաթան՝ 1:0

Պողոսյան Վլադիմիր - Ռեւ Ավրահամ՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում