23:52  ,  1 մարտի, 2015

«Աթլետիկոն» մեկ միավոր տարավ Սեւիլիայից

«Սեւիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն» խաղաղությամբ բաժանվեցին իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում: Սեւիլիայում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Դաշտի տերերն ունեին նկատելի տարածքային առավելություն եւ ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն հաղթանակ կորզել չհաջողվեց:

Երրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» ունի 54 միավոր եւ մեկ միավոր է առաջ անցել «Վալենսիայից»: Սեւիլիացիները 46 միավորով եզրափակում են լավագույն հնգյակը: 

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 0:0

«Էյբար» - «Աթլետիկ»՝ 0:1

Կարլոս Գուրպեգի, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում