23:20  ,  1 մարտի, 2015

Ալեքսանդր Կարապետյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 15-րդ տուրում «Դյուդելանժը» մրցակցի խաղադաշտում 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Մոնդորֆի» դարպասը:

Հյուրերի երկրորդ գոլը 75-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Դա Ալեքսանդրի 12-րդ գոլն էր Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնությունում:

15-րդ տուրից հետո «Դյուդելանժը» 30 միավորով չորրորդ տեղում է եւ 6 միավոր է զիջում առաջատարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով