22:04  ,  1 մարտի, 2015

Բեթմենն ու Ռոբին նշում են Դորտմունդի «Բորուսիայի» գոլը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ու Մարկո Ռոյսին, ովքեր գոլի յուրահատուկ տոնում էին ցուցադրել Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում:

Օբամեյանգի գոլից հետո Գաբոնի հավաքականի հարձակվողը «վերածվել» էր Բեթմենի, իսկ գերմանացի կիսապաշտպան Ռոյսը դարձել էր նույն ֆիլմի հերոսներից Ռոբին:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցի նկատմամբ, իսկ 90 րոպե խաղացած Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում