21:52  ,  1 մարտի, 2015

«Չելսին»՝ Անգլիական լիգայի գավաթակիր

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթակիր:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատարը 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Ժոզե Մոուրինյոյի թիմի առաջին գոլը 45-րդ րոպեին խփեց «Չելսիի» ավագ Ջոն Թերին, իսկ ընդմիջումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» անգլիացի պաշտպան Կայլ Ուոկերը:

«Չելսին» Անգլիական լիգայի գավաթակիր դարձել էր նաեւ 1965-ին, 1998-ին, 2005-ին եւ 2007-ին, վերջին երկուսը՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:

Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:0

Ջոն Թերի, 45, Կայլ Ուոկեր, 56 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում