19:59  ,  1 մարտի, 2015

«Արսենալը» վերադարձավ լավագույն եռյակ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալը» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի եւ չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկու գոլերի շնորհիվ Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց լիվերպուլյան «Էվերտոնին»:

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը հավաքեց 51 միավոր եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացավ երրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 2:0

Օլիվյե Ժիրու, 39, Տոմաշ Ռոսիցկի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս