09:14  ,  2 մարտի, 2015

107-ամյա երկրպագուն՝ Անգլիայի առաջնության խաղին (ֆոտո)

Անգլիական «Վեստ Բրոմվիչի» 107-ամյա երկրպագու Ջեկ Ջոնսը ներկա է եղել «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղին, հաղորդում է mirror.co.uk-ը:

Հանդիպումից առաջ «Վեստ Բրոմվիչը» թիմի 107 համարի մարզաշապիկ է նվիրել Ջեկ Ջոնսին: Այդ մրցավեճում «Վեստ Բրոմվիչն» առավելության է հասել նվազագույն հաշվով, իսկ միակ գոլը խփել է անգլիացի հարձակվող Սաիդո Բերահինոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում