21:11  ,  1 մարտի, 2015

Կրաուչը կրկնել է Ալան Շիրերի ռեկորդը

«Սթոք Սիթիի» անգլիացի հարձակվող Պիտեր Կրաուչը կրկնել է լեգենդար ռմբարկու Ալան Շիրերի՝ անգլիական Պրեմյեր լիգայում գլխով գոլերի ռեկորդը:

«Հալ Սիթիի» դեմ 27-րդ տուրի խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ՝ Կրաուչը գլխի հարվածով 46-րդ գոլն էր խփել Անգլիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նա մեկ գոլով շրջանցել է անգլիացի Դիոն Դիբլինին եւ կրկնել է անգլիացի հարձակվող Շիրերի ռեկորդը, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս