18:26  ,  1 մարտի, 2015

Մատս Հումելսն ու Միխայել Ցորկը` Հենրիխ Մխիթարյանի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսն ու թիմի մարզական տնօրեն Միխայել Ցորկը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո անդրադարձել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Միխայել Ցորկ. «Հատկապես ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար: Վերջապես Հենրիխը հասավ իր նպատակին եւ գոլ խփեց: Դեռ Թուրինում նկատվում էր, որ նա վերադառնում է լավագույն մարզավիճակին»:

Մատս Հումելս. «Շատ եմ զրուցել Մխիթարյանի հետ եւ բազմիցս ասել եմ, թե ինչքան կարեւոր է նա թիմի համար: Բոլորս ցանկանում ենք, որ նա շտկի իր գոլային վիճակագրությունը: Հենրիխը չափազանց շատ է աշխատում դրա համար», փոխանցում է derwesten.de-ն:

Հիշեցնենք, որ դորտմունդյան խաղում «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո «Բորուսիայի» կազմում 90 րոպե խաղալուց հետո առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով