17:58  ,  1 մարտի, 2015

Լիվերպուլյան արտակարգ գոլերը՝ «Մանչեսթեր Սիթիի» պարտության պատճառ

Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլն» ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Լիվերպուլցիները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ 11-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Հանդիպման հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ով խփեց շատ գեղեցիկ գոլ: «Մանչեսթեր Սիթիին» մինչեւ ընդմիջման գնալը հաջողվեց հավասարեցնել հաշիվը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ, սակայն երկրորդ խաղակեսում դաշտի տերերը խփեցին եւս մեկ արտակարգ գոլ՝ տանելով գեղեցիկ հաղթանակ: Խաղի վերջակետը 75-րդ րոպեին դրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն:

Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» շարունակում է 5 միավոր հետ մնալ «Չելսիից», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Լիվերպուլը» հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Արսենալին», որը եւս դեռ չի անցկացրել այս տուրի խաղը:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Ջորդան Հենդերսոն, 11, Ֆելիպե Կոուտինյո, 75 – Էդին Ջեկո, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով