16:52  ,  1 մարտի, 2015

Պիատիի 3 րոպեանոց դուբլը հաղթանակ բերեց «Վալենսիային»

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում «Վալենսիան» տանը 2:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Վալենսիացիներից 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի վինգեր Պաբլո Պիատին:

«Վալենսիան» 53 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0

Պաբլո Պիատի, 53, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով