16:30  ,  1 մարտի, 2015

«Միկան» փրկվեց «Ալաշկերտի» դեմ խաղում

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Բարձրագույն խմբի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Միկան» ընդունեց «Ալաշկերտին» եւ պարտությունից խուսափեց վերջնամասում: Գրանցվեց 1:1 հաշիվը:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Նորայր Գյոզալյանն առաջ մղեց հյուրերին, սակայն 84-րդ րոպեին «Միկան» խփեց պատասխան գոլը: Դաշտի տերերին պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած Վարդգես Սաթումյանը:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր 

«Միկա» - «Ալաշկերտ»՝ 1:1

Վարդգես Սաթումյան, 84 - Նորայր Գյոզալյան, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում