14:46  ,  1 մարտի, 2015

Արթուր Եդիգարյանը պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը դարձել է Մինսկի «Դինամոյի» ֆուտբոլիստ:

Եդիգարյանի բելառուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել «1+1» համակարգով: 27-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյում» հանդես կգա 77 համարի մարզաշապիկով, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ այս ձմռանը Արթուր Եդիգարյանը «Դինամոյի» հետ հավաքի մասնակցեց Անթալիայում: Նա բելառուսական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Կիսապաշտպանի նախորդ ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որի կազմում նա խաղաց 2013-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում