14:20  ,  1 մարտի, 2015

Հայ բռնցքամարտիկներն արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին Սոֆիայում

Հայաստանը 2 մեդալ նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին 34 երկրների 240 բռնցքամարտիկներ:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը պարտվեց միայն եզրափակիչում եւ արծաթե մեդալի արժանացավ 60 կգ քաշային կարգում:

49 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Հովհաննիսյանը, ով միջազգային ասպարեզում նորամուտը նշեց մեծահասակների տարիքային խմբում:

Հայաստանի թիմը Սոֆիա էր մեկնել 10 բռնցքամարտիկներով: Մարտի 17-ից հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը:

Լուսանկարում՝ Սամվել Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում