13:35  ,  1 մարտի, 2015

Օմար Մոմանի. Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց փայլուն խաղ (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիային» եւ գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով փետրվարի 28-ին դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ հաղթանակից հետո Մոմանին հրապարակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծաղրանկարը, որի վրա նշված է հետեւյալը. «Բորուսիան» ու Հենրիխ Մխիթարյանը սպասում են ձեր աջակցությանը»: Բացի այդ, ծաղրանկարիչը Հենրիխի խաղը որակել է փայլուն: 

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո 90 րոպե խաղաց «Բորուսիայի» կազմում եւ առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով