02:00  ,  1 մարտի, 2015

Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Տոսնոյից»

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Տոսնոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

Կողմերը համագործակցությունը դադարեցրել են երկկողմ համաձայնությամբ: 48-ամյա մասնագետը Լենինգրադի մարզի ակումբը գլխավորել էր 2014-ի դեկտեմբերին: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Տոսնոն» ընթանում է երրորդ տեղում եւ պայքարում է Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելու համար: Գրիգորյանի գլխավորությամբ ռուսական ակումբն անցկացրել է 3 հավաք եւ մասնակցել է Ռուսաստանի Առաջին լիգայի POLYTAN գավաթին, որում գրավել է 16-րդ տեղը: Նա Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայից» էր տեղափոխվել «Տոսնո»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում