00:54  ,  1 մարտի, 2015

«Լիգա-1». Արդյունքներ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում փետրվարի 28-ին անցկացվում են 27-րդ տուրի խաղերը: Քիչ առաջ ավարտվեցին եւս 5 հանդիպումներ: Տուրը հաղթական էր «Ռենի», «Լորյենի» եւ «Էվիանի» համար:

Այս տուրի արդյունքում «Լիգա-1»-ը կարող է ունենալ նոր առաջատար: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը, եթե մարտի 1-ին արտագնա հաղթանակ տարի «Մոնակոյի» նկատմամբ եւ օգտվի առաջատար «Լիոնի» վրիպումից:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բորդո» - «Ռեյմս»՝ 1:1

Իսաակ Տելին, 18 – Գաետան Շարբոնյե, 32

«Լանս» - «Ռեն»՝ 0:1

Աբդուալե Դակուր, 36

«Լորյեն» - «Բաստիա»՝ 2:0

Ֆրանսիոս Բելուգու, 16, Ջիանի Բրունո, 81

«Մեց» - «Էվիան»՝ 1:2

Բունա Սար, 45 – Յոհան Կարասո, 29 (ինքնագոլ), Ժիլ Սունու, 73

«Թուլուզ» - «Սենտ Էթյեն»՝ 1:1

Ժան-Դանիել Ակպա-Ակպրո, 88 – Մաքս Գրադել, 45+1 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով