00:37  ,  1 մարտի, 2015

Մրցավարը սխալ ֆուտբոլիստի է հեռացրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Սանդերլենդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում գլխավոր մրցավար Ռոջեր Իստը սխալվել է դրվագներից մեկում: Երկրորդ խաղակեսում «Սանդերլենդի» իռլանդացի պաշտպան Ջոն Օ՛Շին սեփական տուգանայինում գցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, սակայն մրցավարը 11 մետրանոց նշանակելուց հետո սխալմամբ կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի մեկ այլ պաշտպան Ուես Բրաունին:

Հիշեցնենք, որ թե՛ Ջոն Օ՛Շին, թե՛ Ուես Բրաունը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ են: Այդ խաղում մանչեսթերցիները 2:0 հաշվով հաղթել էին անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում