00:27  ,  1 մարտի, 2015

«Բորուսիայի» ֆուտբոլիստները հաղթանակից հետո լուսանկարվել են հանդերձարանում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո լուսանկարվել են հանդերձարանում:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթել էր դերբիում, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա Մխիթարյանի առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով