00:08  ,  1 մարտի, 2015

«Ուլիսը» ներկայացրել է 9 նորեկներին ու թիմի գլխավոր մարզիչին (ֆոտոշարք)

Երեւանի «Ուլիսը» փետրվարի 28-ին կայացած ասուլիսում ներկայացրել է նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոյին ու թիմի 9 նորեկներին, ովքեր երեւանյան ակումբին միացել էին վերջերս Անթալիայում կայացած հավաքի ընթացքում:

Նորեկներին ներկայացրել է «Ուլիսի» ղեկավարներից Վալերի Հովհաննիսյանը: Ֆուտբոլիստները ստացել են իրենց մարզաշապիկները եւ փետրվարի 28-ին «Ուլիսի» կազմում մարզվել են Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Ֆոտո՝ «Ուլիսի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում