23:44  ,  28 փետրվարի, 2015

Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը լավագույն խաղն անցկացրեց «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

«Սա իսկական «Բորուսիան» էր՝ all inclusive: Ցուցադրեցինք հիանալի խաղ, որում կար ցանկությունն ու լարվածությունը 90 րոպեի ընթացքում: Չի կարելի չնշել Հենրիխ Մխիթարյանին: Սա նրա լավագույն հանդիպումն էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ դորտմունդյան խաղում «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո Բունդեսլիգայում «Բորուսիայի» մեկնարկային կազմում ընդգրկվելուց եւ 90 րոպե խաղալուց հետո առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս