22:03  ,  28 փետրվարի, 2015

Դուբայ. Ֆեդերերը եզրափակիչում շանս չտվեց Ջոկովիչին

Դուբայում անցկացված թենիսի ATP շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակով:

Եզրափակիչում շվեյցարացին 2 սեթում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: 1 ժամ 24 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:4, 7:5 հաշվով:

33-ամյա Ռոջեր Ֆեդերերը 84-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդը՝ այս մրցաշրջանում: Շվեյցարացին 7-րդ անգամ հաղթեց Դուբայի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում