21:03  ,  28 փետրվարի, 2015

«Լիգա-1». Առաջատարը սայթաքեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Լիոնը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Լիլին»: Լիոնցիները հաշիվը բացեցին սկզբնամասում, սակայն դաշտի տերերը երկրորդ խաղակեսում խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:

«Լիոնը» 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ մարտի 1-ին կհյուրընկալվի «Մոնակոյին»:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լիլ» - «Լիոն»՝ 2:1

Իդրիսա Գուայե, 56, Մարկոս Լոպես, 60 – Կորենտին Տոլիսո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում