20:50  ,  28 փետրվարի, 2015

Ռունիի դուբլը «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձրեց երրորդ տեղ

Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Սանդերլենդին»: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:

Այս հաղթանակից հետո Լուի վան Գալի թիմը հավաքեց 50 միավոր եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Արսենալին», բաձրացավ երրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 2:0

Ուեյն Ռունի, 66 (11մ.)

Հեռացում՝ Ուես Բրաուն, 65 («Սանդերլենդ») 

«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 1:0

Պապիս Սիսե, 37

«Սթոք Սիթի» - «Հալ Սիթի»՝ 1:0

Պիտեր Կրաուչ, 71

«Վեստ Բրոմվիչ» - «Սաութհեմփթոն»՝ 1:0

Սաիդո Բերահինո, 2

«Բարնլի» - «Սուոնսի»՝ 0:1

Կիրան Տրիպեր, 64 (ինքնագոլ)

«Վեստ Հեմ» - «Քրիստալ Փելաս»՝ 1:3

Էներ Վալենսիա, 76 – Գլեն Մարեյ, 43, 63, Սքոթ Դան, 51

Հեռացում՝ Գլեն Մարեյ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում