Մոսկվայում հավաք անցկացնող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին ընկերական խաղում 2:3 հաշվով պարտվել է Ռուսաստանի ուժեղագույնների լիգան ներկայացնող «Միտիշչիին»:
Հենրիկ Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի գոլերի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթելիս է եղել 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին ռուսները խփել են 2 գոլ, փոխանցում է ՀՖՖ-ն:
Մարտի 4-ին Հայաստանի թիմը կմրցի «Պրոգրեսի», իսկ մարտի 6-ին կհանդիպի «Յամալի» հետ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի վերջին մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիան, Սլովակիան ու Թուրքիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում