18:50  ,  28 փետրվարի, 2015

Յուրա Մովսիսյանը մասնակցեց «Անժիի» նկատմամբ հաղթանակին

Թուրքիայում հավաքը շարունակող Մոսկվայի «Սպարտակը» փետրվարի 28-ին ստուգողական խաղ անցկացրեց Ռուսաստանի առաջին լիգան ներկայացող Մախաչկալայի «Անժիի» հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով: Միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց ռուս 19-ամյա հարձակվող Դենիս Դավիդովը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում մասնակցեց առաջին խաղակեսին:

Թուրքիայում Մուրատ Յակինի թիմը կանցկացնի եւս մեկ ընկերական խաղ՝ մարտի 3-ին մրցելով դանիական «Ակադեմիսկի» հետ: Այս տարվա առաջին պաշտոնական խաղը «Սպարտակն» անցկացնելու է մարտի 8-ին, երբ ռուսական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում ընդունելու է «Կրասնոդարին»:

Ընկերական խաղ, Թուրքիա

«Սպարտակ» - «Անժի»՝ 1:0

Դենիս Դավիդով, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում