18:10  ,  28 փետրվարի, 2015

Գեղամ Կադիմյանի գոլը «Օլիմպիկին» չփրկեց խոշոր հաշվով պարտությունից

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում Լուգանսկի «Զարյան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Դոնեցկի «Օլիմպիկի» նկատմամբ:

«Օլիմպիկի» հեղինակության գոլը 70-րդ րոպեին խփել է հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, ով ձեւակերպել է խաղի վերջնական հաշիվը: Դա 22-ամյա Կադիմյանի երկրորդ գոլ էր Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում, որում նա անցկացրել է 13 խաղ: «Օլիմպիկը» 22 միավորով մնաց 6-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում