19:08  ,  28 փետրվարի, 2015

Մոդրիչը խաղադաշտ կվերադառնա մարտի 7-ին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերադարձը ֆուտբոլային խաղադաշտ ծրագրված է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի 26-րդ տուրի խաղում, որը կկայանա մարտի 7-ին, գրում է AS-ը:

Չի բացառվում նաեւ, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա «Վիլյառեալի» դեմ մարտի 1-ին անցկացվելիք հանդիպմանը:

Մոդրիչը վնասվածք էր ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի Իտալիայի հավաքականի հետ խաղում, որը տեղի էր ունեցել 2014-ի նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում