19:40  ,  28 փետրվարի, 2015

Հայ գրոսմայստերները՝ ԱՄՆ-ի առաջնությունում

Հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը մարտի 31-ից ապրիլի 14-ը Սենթ Լուիսում կմասնակցեն շախմատի ԱՄՆ-ի առաջնությանը: Նրանց մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կամսկին, Նակամուրան, Սոն, Ռոբսոնը, Օնիշչուկը, Նարոդիցկին, Շանկլանդը, Գարեեւը, Տրոֆը եւ Հոլթը:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նույն օրերին կմասնակցի Սենթ Լուիսում անցկացվելիք կանանց ԱՄՆ-ի առաջնությանը, փոխանցում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս