17:50  ,  28 փետրվարի, 2015

«Վերդեր» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը հնարավոր է հետաձգվի՝ ահաբեկչական վտանգի պատճառով

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Վերդեր» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը ահաբեկչական վտանգի պատճառով հնարավոր է տեղափովի, հաղորդում է Bild-ը:

Բրեմենի ոստիկանությունը իսլամականների կողմից հնարավոր ահաբեկչության ահազանգ է ստացել: Ոստիկանությունը մեծ ուժերով հերթապահություն է իրականացնում քաղաքում:

«Վերդեր» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը նախատեսված է մարտի 1-ին` Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում