16:12  ,  28 փետրվարի, 2015

Անդրե Աղասի. Ուրախ կլինեմ, եթե Սերենա Ուիլյամսը գերազանցի կնոջս նվաճումը

Ռեկորդները բարելավելու համար են եւ միայն ուրախ կլինեմ, եթե Սերենա Ուիլյամսը կարողանա գերազանցել կնոջս նվաճումը, ասել է աշխարհի նախկին առաջին ռակետ, հայկական արմատներով ամերիկացի Անդրե Աղասին: Նրա կինը՝ լեգենդար գերմանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ (377 շաբաթ) Շտեֆի Գրաֆը Մեծ սաղավարտի մրցաշարերում նվաճել է 22 տիտղոս, ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ 19:

«Շտեֆին շատ ուրախ է, թե ինչպես է անցկացրել կարիերան: Նա արել է այն ամենը, ինչ կարող էր: Դա է նրա համար ամենակարեւորը: Սերենան աներեւակայելի արդյունքներ է ցույց տալիս: Հնարավոր է, որ նա է պատմության լավագույն թենիսիստուհին, եւ դա հեշտ է ապացուցել: Եթե Սերենան կարողանա գերազանցել Մեծ սաղավարտի 22 տիտղոսների սահմանը, ապա հրաշալի կլինի: Դա միայն թենիսի օգտին է»,- 44-ամյա Աղասիի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Աղասին ու Գրաֆն ամուսնացած են 2001 թվականից, ունեն երկու երեխա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում