15:28  ,  28 փետրվարի, 2015

Ֆյոդոր Շչերբաչենկոն՝ «Ուլիսի» գլխավոր մարզիչ

Ռուս մասնագետ Ֆյոդոր Շչերբաչենկոն դարձել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ: Երեւանյան ակումբը փետրվարի 28-ին պայմանագիր է կնքել Շչերբաչենկոյի հետ մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է հայկական թիմի մամուլի քարտուղարությունը:

Ֆյոդոր Շչերբաչենկոն մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին՝ աշխատանքի անցնելով Կրասնոդարի «Կուբանում»: Հետագայում, որպես մարզիչ աշխատել է «Տոմ», «Մոսկվա», «Կրասնոդար-2000», «Բալթիկա» թիմերում: 2009 թվականից Շչերբաչենկոն գլխավորել է «Մորդովիա» թիմը: Նրա աշխատանքի ժամանակ թիմը նվաճել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: «Մորդովիայում» երեք տարի աշխատելուց հետո, Շչերբաչենկոն 2013 թվականին գլխավորել է Վոլգոգրադի «Ռոտորը»:

Անթալիայում «Ուլիսի» անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում 52-ամյա մասնագետը ղեկավարում էր թիմի մարզումային գործընթացը եւ համաձայնության է հասել ակումբի ղեկավարության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս