14:39  ,  28 փետրվարի, 2015

Պելեգրինի. «Լիվերպուլի» դեմ կգրոհենք առաջին րոպեներից

Որոշիչ չի լինի այն, որ «Լիվերպուլը» հինգշաբթի գիշերն է վերադարձել Թուրքիայից, ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղից առաջ: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխանում խաղում «Լիվերպուլը» պարտվեց թուրքական «Բեշիկթաշին»:

«Կարելի է մեզ համար որպես առավելություն դիտարկել «Լիվերպուլի» խաղը Ստամբուլում, սակայն դա որոշիչ չի լինի: Մեր խնդին է լինել ուժեղ թիմ եւ անցկացնել լավ հանդիպում: Ամբողջ թիմը պատրաստ է պայքարին: Յայա Տուրեն ամբողջ շաբաթ մարզվել է ընդհանուր խմբում: «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակը շատ կարեւոր կլինի: Մեզ անհրաժեշտ է երեք միավորը: Մինչեւ մրցաշրջանի ավարտը դեռ պետք է պայքարել 36 միավորի համար, ինչը քիչ չէ: Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ եւ կրճատենք «Չելսիի» առավելությունը մրցաշարային աղյուսակում»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատար «Չելսին» ունի 60 միավոր, «Մանչեսթեր Սիթին»՝ 5 միավոր քիչ:

Մարտի 1-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով