13:19  ,  28 փետրվարի, 2015

Զիդան. Պոգբան առանձնահատուկ խաղացող է եւ պետք է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը հորդորել է գնել Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է AS-ը:

«Պոգբան առանձնահատուկ ֆուտբոլիստ է եւ պետք է «Ռեալին»,- ասել է Զիդանը:

Արքայական ակումբի ղեկավարությունը կասկածներ ունի, որ երիտասարդ ֆրանսիացին զուրկ է առաջատարի որակներից եւ դժվարությամբ կարող է հարմարվել իսպանական ֆուտբոլին: Բացի այդ, «Ռեալի» ներկայացուցիչներին համակրելի չէ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ու նրա աշխատաոճը՝ մամուլում թեման մշտապես սրելու միջոցներով: Ռայոլան բազմիցս հայտարարել է, որ ֆուտբոլիստը «Ռեալ» կտեղափոխվի միայն 100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում