12:34  ,  28 փետրվարի, 2015

Լուիս Էնրիկե. Չավին կարեւոր ֆուտբոլիստ է, սակայն նրան չեմ կարող տալ երկար խաղաժամանակ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ Չավին կարեւոր ֆուտբոլիստ է իրենց համար, սակայն նրան չի կարող տրամադրել երկար խաղաժամանակ:

«Ցավոք, բոլորին միաժամանակ չեմ կարող տալ խաղալու հնարավորություն: Չավին խաղում է հիանալի, երբ դուրս է գալիս խաղադաշտ: Սակայն նրան չեմ կարող տրամադրել երկար խաղաժամանակ: Բոլորն էլ ունեն բարձր կարգ»,- Լուիս Էնրիկեի խոսքը փոխանցում է El Mundo Deportivo-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Չավին մասնակցել է 17 հանդիպման, որոնցից 12-ը մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի, չորս արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս