12:13  ,  28 փետրվարի, 2015

«Արսենալը» 50 միլիոն ֆունտ կտրամադրի Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարները պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի համար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին տրամադրել 50 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, տեղեկացնում է Daily Telegraph-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը եւ պաշտպանությունը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 48 միավորով երրորդն է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում