00:41  ,  28 փետրվարի, 2015

«Բարսելոնան» դիտարկում է Պիշչեկի, Վերատիի եւ Դե Շիլյոյի տարբերակները

«Բարսելոնան» 50 միլիոն եվրո է տրամադրել ակումբի մարզական տնօրեն Արյեդո Բրայդային՝ պաշտպանությունն ու կիսապաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, հաղորդում է sport.es-ը:

Կատալոնական ակումբը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Լուկաշ Պիշչեկի, «Միլանի» ներկայացուցիչ Մատիա Դե Շիլյոյի եւ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տարբերակները: Վերատիին գնելու ցանկություն ունեն նաեւ «Բավարիան», «Ռեալը» եւ «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում