23:53  ,  27 փետրվարի, 2015

Ռոման Բերեզովսկի. Մեզ համար մեծ պլյուս է, որ արդեն երկու հանդիպում ենք ունեցել «Անդերլեխտի» հետ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքկանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին շնորհակալություն է հայտնել դինամոյականների երկրպագուներին բելգիական «Անդերլեխտի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում աջակցության համար եւ խոսել առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Sport-express-ը: «Դինամոն» երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ կմրցի իտալական «Նապոլիի» հետ:

«Մեզ համար մեծ պլյուս է, որ արդեն երկու հանդիպում ենք անցկացրել «Անդերլեխտի» հետ: Ֆիզիկականի եւ սեփական ուժերի նկատմամբ վստահության տեսանկյունից դրանք կարեւոր են «Սպարտակի» հետ մոսկովյան դերբիից առաջ: Նաեւ խաղացվածությունն է ավելացնում: Գլխավորն այն է, որ վնասվածքներ չլինեն»,- ասել է Ռոման Բերեզովսկին:

«Սպարտակ» - «Դինամո» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին: Նախքան այդ դինամոյականները մարտի 8-ին կընդունեն «Ուֆային», իսկ մարտի 13-ին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվեն «Նապոլիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում