23:19  ,  27 փետրվարի, 2015

Եվրոպայի առաջնություն. Կարեն Գրիգորյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատարից

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան չորրորդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Կարեն Հ. Գրիգորյանը, որը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, ուկրաինացի Անտոն Կորոբովին (4 միավոր):

Եվրոպայի առաջնություն, չորրորդ տուր

Զավեն Անդրիասյան - Էռնեստո Ինարկիեվ՝ 0.5:0.5
Կարեն Գրիգորյան - Վիկտոր Լազինսկա՝ 1:0
Ալեքսեյ Գոգանով - Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Էթյեն Բաքրո - Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0
Գաբրիել Սարգսյան - Ավիտալ Բարուշովսկի՝ 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան - Իլյա Իլյուշոնոկ՝ 0:1
Արման Միքայելյան - Յուրի Կրիվառուշկո՝ 0.5:0.5
Էյլոն Նակար - Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5
Մարկո Կոդենոտտի - Վլադիմիր Պողոսյան՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով