19:31  ,  27 փետրվարի, 2015

Ռոման Բերեզովսկի. Գոհ եմ վիճակահանության արդյունքից

Գոհ եմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքից, ասել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

«Հետաքրքիր է փորձել ուժերը «Նապոլիի» նման լուրջ եվրոպական թիմի հետ։ Հայաստանի հավաքականի հետ խաղացել եմ Նեապոլում։ Ֆուտբոլային քաղաք է, ստադիոնում լարվածությամբ լուրջ մթնոլորտ է։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը հավասար են։ «Դինամոն» լավ հնարավորություն ունի։ Լավ է, որ առաջին խաղն անցկացնելու ենք դրսում։ Կարեւոր է դրական արդյունքի հասնել հյուրընկալվելիս։ Իհարկե, կարող էր ավելի թույլ մրցակից բաժին հասնել, սակայն մենք մտադրված ենք առաջ գնալ Եվրոպայի լիգայում, եւ տարբերություն չկա, թե ինչ մրցակցի հետ խաղալ»,- Ռոման Բերեզովսկու խոսքը մեջբերում է sport-express-ը։

Մարտի 12-ին ռուսական ակումբն Իտալիայում առաջին հանդիպումը կանցկացնի «Նապոլիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով