19:17  ,  27 փետրվարի, 2015

Անրի. Աշխարհի առաջնությունում Նոյերը ցուցադրեց լիովին նորը

Մանուել Նոյերը փոխեց մեր հայացքը դարպասապահի աշխատանքին վերաբերյալ, ասել է Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին առաջատար Թիերի Անրին, որն ավարտել է ֆուտբոլային կարիերան եւ այժմ մարզիչի որակավորում է ստանում։ Նա առաջին քայլերն է անում «Արսենալի» ակադեմիայում՝ մարզելով պատանեկան թիմի։

«Աշխարհի առաջնությունում լիովին նոր բան ցուցադրեց Մանուել Նոյերը։ Նա փոխեց մեր պատկերացումները դարպասապահի աշխատանքի մասին։ Երբեք չէինք տեսել, որ դարպասապահն այդքան հեռու խաղա դարպասից։ Նոյերի հետ թիմն ունենում է լրացուցիչ խաղացող։ Նա կարողացավ այդ դերը կատարել իսկապես ուժեղ դարպասապահ լինելու շնորհիվ։ Նոյերը դարձավ նոր լիբերո։ Մյուս դարպասապահներն այժմ փորձում են կիրառել նրա արածը»,- Անրիի խոսքը փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում