16:48  ,  27 փետրվարի, 2015

Վան Պերսին բաց կթողնի մոտ մեկ ամիս

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս, տեղեկացնում է Sky Sports-ը:

Հարձակվողը վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության նախորդ տուրի «Սուոնսիի» հետ խաղում: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որից հետո պարզվել է վնասվածքի լրջության աստիճանը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վան Պերսին մասնակցել է 24 հանդիպման եւ դարձել 10 գոլի, 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում