Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Մոսկվայի «Դինամոն», որտեղ խաղում է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, կմրցի «Նապոլիի» հետ: Գերմանական «Վոլֆսբուրգը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ: Հանդիպումները կկայանան մարտի 12-ին եւ 19-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Էվերտոն» (Անգլիա) - «Դինամո» Կիեւ (Ուկրաինա)
«Դնեպր» (Ուկրաինա) - «Այաքս» (Հոլանդիա)
«Զենիթ» (Ռուսաստան) - «Տորինո» (Իտալիա)
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)
«Նապոլի» (Իտալիա) - «Դինամո» Մոսկվա (Ռուսաստան)
«Բրյուգե» (Բելգիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
«Ռոմա» (Իտալիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում