16:12  ,  27 փետրվարի, 2015

Վենգերը չի հավատում, որ «Արսենալը» կհաղթահարի «Մոնակոյի» արգելքը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հավատում, որ Չեպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում թիմը կկարողանա հաղթահարել «Մոնակոյի» արգելքը եւ դուրս կգա քառորդ եզրափակիչ: Անգլիայում կայացած առաջին խաղում ֆրանսիացի մասնագետի թիմը պարտվել է 1:3 հաշվով:

«Տարվա ընթացքում անցկացնում ենք 55 խաղ եւ նման հանդիպումներ լինում են: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավ տրամադրությամբ: Պրեմյեր լիգայում ակնկալում եմ դրական արդյունք: Կարող ենք տեղը պահպանել լավագույն եռյակում:

Ցավալի է, որ չորրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում դուրս ենք մնում 1/8-րդ եզրափակիչից»,- Վենգերի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Մոնակո» - «Արսենալ» պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում