15:49  ,  27 փետրվարի, 2015

Դի Մատեո. «Բորուսիայի» հետ խաղում կարեւոր է նաեւ հոգեբանությունը

«Շալկեի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում կայանալիք Դորտմունդի «Բորուսիայի» հետ ռուրյան դերբիից առաջ կարեւորել է հոգեբանական պատրաստվածությունը:

«Ինձ համար «Բորուսիայի» հետ խաղը կլինի առաջին ռուրյան դերբին եւ հասկանում եմ, ինչ է ինձանից պահանջվում: Կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը: Երկու ակումբներն էլ կներդնեն ամբողջ ուժերը եւ կօգտագործեն մարտավարական հնարավորությունները»,- Դի Մատեոյի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Բորուսիա» - «Շալկե» հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում